Հայաստան, 0018, Երևան

Մովսես Խորենացու փող., 43/7 շենք

Մեր մասին

«Բայազետ» ՍՊԸ

«Բայազետ» ընկերությունը, աշխատելով հայկական շուկայում 1998թ-ից արտադրում  է բարձրորակ մսամթերք: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է հումքի ձեռքբերումից  մինչև մատակարարումը՝ սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը մշտապես վերահսկելով  մսի որակական  հատկանիշները, ինչպես նաև իրականացնում ենք որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող  չափանիշները:

Բայազետ բրենդի արտադրության որակի հիմնական տարրերը`

  • Բարձրորակ ապանքատեսականու արտադրում
  • Որակի վերահսկողություն արտադրանքի բոլոր փուլերում:
  • Հետադարձ կապ սպառողների հետ՝ Թեժ գծի միջոցով:

Այսօր «Բայազետ» բրենդի արտադրական գիծը  բաղկացած է 1 տասնյակից ավել  ապրանքատեսականներից ՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ և այլ ապրանքատեսակներ:

Ապրանքատեսականու մի մասը  արտադրվում է 2 անվանակարգերով՝ ստանդարտ և պրեմիում: «Բայազետ» բրենդն առաջինն էր Հայաստանում, որը  իրականացրեց քյուֆթայի բրենդավորում և շուկային ներկայացավ նոր փաթեթավորված քյուֆթայով:

«Բայազետ»  ընկերությունը պլանավորում  է ակտիվորեն ընդլայնել ապրանքատեսականու իրացման ծավալներ: Չնայած նրան, որ հայկական շուկան լի է մսամթերքների լայն տեսականիով, բավարար է միայն փորձել «Բայազետ» ընկերության արտադրանքը, որպեսզի զգաս արտադրանքի յուրահատուկ համն ու որակը: