Մեր Մասին
«Բայազետ» մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ և փոքր ծավալներով:
Շնորհիվ գերազանց համի, բարձր որակի, մատչելի գների և տեղական հումքի՝ այսօր արդեն կայացած բրենդ է՝ հայտնի մսամթերքի իր լայն տեսականիով:
Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, ընկերությունն ստեղծել է իր սեփական անասնապահական տնտեսությունը, իրականացնում է որակի ամենօրյա վերահսկում` հիմք ընդունելով պահանջվող չափանիշները:
Քայլելով ժամանակին համընթաց` ուսումնասիրվում ու ներդրվում են առավել ժամանակակից սարքավորումներ, գործարկվում են նորանոր հոսքագծեր:
Ընկերության հմուտ տեխնոլոգների շնորհիվ այստեղ միահյուսվում են ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը. արդյունքում սպառողին է հասնում մսամթերք` հրաշալի և միայն այս ապրանքանիշին բնորոշ համով:
Բայազետ մսամթերքն ունի պրեմիում որակի արտադրանք՝ բացառապես տեղական թարմ մսից, էկոլոգիապես մաքուր է և սննդարար:
Բայազետ ընկերությունը սպառողին է ներկայացնում ԷԿՈ արտադրատեսակ՝ լորի ձու. սննդանյութով հարուստ, առողջարար, էկոլոգիապես մաքուր:
Պատրաստման եղանակ՝ 1-2 կգ քյուֆթային ավելացնել 1 ձու, 20գ կոնյակ կամ օղի, ցանկության դեպքում ավելացնել կտրատած գլուխ սոխ: Լավ հարել,թողնել 20-30 րոպե: Եփել սառը ջրում:
© 2016-2022 «Բայազետ» ՍՊԸ: Դիզայնը և պատրաստումը` «ՎԵԲ 365» ՍՊԸ